Գերմանիայի Բունդեսթագի՝ Արցախ այցելած պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Գերմանիայի Բունդեսթագի մի շարք պատգամավորներ այցելել են Արցախ և իրենց աչքերով համոզվել, որ ադրբեջանաթուրքական դաշինքն ավերածություններ է գործում խաղաղ բնակչության շրջանում: «Դա մեծ հանցագործություն է մարդկության նկատմամբ: Մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին՝ ոչ միայն խոսել, այլև գործել, պատժամիջոցներ կիրառել Արցախի վրա հարձակվող երկրների և նրանց զենք մատակարարողների նկատմամբ»,- ասել են պատգամավորները՝ վստահեցնելով, որ գերմանական մամուլը ճիշտ չի լուսաբանում Արցախում տեղի ունեցած բռնությունները: