ՄԱԿ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտմանը

ՄԱԿ-ը հիասթափված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններից: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած հարձակում այն տարածքների վրա, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ և ցավում է մարդկային կորուստների համար», — ասել է նա:
Ըստ Դյուժարիկի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է Ադրբեջանին և Հայաստանին, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, նրանք պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:
Նաև կողմերը պարտավոր են զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարտական գոտու ընդլայնմանն անմիջական հակամարտության գոտուց դուրս:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել, եթե անհրաժեշտություն առաջանա:

Աղբյուր` aysor.am