Ալեկսեյ Պուշկովը՝ Երևանի և Բաքվի «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ» մասին

Բաքվի եւ Երեւանի բազային դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության հետ կապված, անհամատեղելի են, ինչն ակնհայտ էր նույնիսկ առանց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը։ «Նրանց՝ Ադրբեջանի եւ Հայաստանի «կարմիր գծերը» փոխադարձավոր իրար ոչնչացնող են։ Դեռեւս նրանց միջեւ չկա ոչ մի չեզոք գոտի, ոչ մի ակնարկ փոխզիջումների մասին։ ՄԱԿ-ն այստեղ անզոր է։ Միջազգային իրավունքի երկու կարեւորագույն սկզբունքներ՝ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքը բախվել են իրար անզիջում պայքարում»,- տելեգրամյան իր էջում գրել է Պուշկովը։