Համեղ աղցան` հավով և բրոկոլիով

Բաղադրիչներ
Հավի կրծքամիս – 2 հատ
Բրոկկոլի – 1 հատ

Պինդ պանիր – 250 գ
Աղ՝ ըստ ցանկության
Մայոնեզ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը

Աղցանը պատրաստելու համար եփել հավի կրծքամիսը: Սառեցնել: Այնուհետև կտրատել փոքր կտորների:
Բրոկոլին եփել 4-5 րոպե աղ արած ջրում: Սառեցնել: Մեծ կտորների կտրատել:
Հավը և բրոկոլին խառնել, ավելացնել քերած պանիրը և ճզմած սխտոր՝ ըստ ցանկության: Համեմել աղով և ավելացնել մայոնեզը:

Աղբյուր` blog.168.am