Անանասով և հավի կրծքամսով համեղ աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

Հավի կրծքամիս — 700 գ
Պահածոյացված անանաս — 8 կտոր
Ընկույզ — 150 գ
Եգիպտացորեն — 300 գ
Մայոնեզ — 400 գ
Աղ, պղպեղ, կարրի

Պատրաստման եղանակ

Հավի կրծքամիսը թել- թել անել կամ խորանարդաձև կտրատել:Անանասը խորանարդաձև  կտրատել, ավելացնել մանրացրած ընկույզը, եգիպտացորենը, մայոնեզն ու համեմունքները:Կարելի է նաև առանձին- առանձին շատ քիչ կարագով հավի կրծքամիսն ու անանասը տապակել:Այս տարբերակով աղցանի համը կդառնա ավելի յուրահատուկ:Բարի ախորժակ: