Որոշել էին դպրոցшկшններին шնшկնկшլ մատուցել՝ տհшճ шնшկնկшլ, որը ո՛չ դպրոցի և ո՛չ էլ աշակերտների օգտին չէր… ոստիկանություն

Դեպքն անցյալ ամիս էր կատարվել՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Ամանորի գիշերը որոշել էին դպրոցականներին անակնկալ մատուցել՝ տհшճ անակնկալ, որը ո՛չ դպրոցի և ո՛չ էլ աշակերտների օգտին չէր…

Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին թիվ 22 դպրոցի դռան փականը և, օգտվելով այն հանգամանքից, որ դպրոցի մի մասում նորոգման աշխատանքներ են ընթանում, ըստ նախնական տվյալների՝ երեք լվացարան և 2 հազար 140 ջեռուցման մարտկոց էին գողшցել՝ պատճառելով մոտ 13 միլիոն 500 հազար դրամի նյութական վնшս։

Կատարվածի վերաբերյալ հունվարի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից шհшզանգեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ Դպրոց մեկնած իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը` պարզելու, թե որտեղից և ինչ հանգամանքներում է կատարվել գnղnւթյունը:

Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ մարտկոցների մի մասը դեռ տեղադրված չէին: Այդ քայլին գնացողը հավանաբար տեղյակ էր եղել, որ դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, նաև՝ թե մարտկոցները որտեղ են պահեստավորված։ Չէր բացառվում` ներսի մարդ լիներ։ Վարկած, որը բացահայտման բանալին էր դառնալու։

Քրեական հետախույզները դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզեցին, որ գnղnւթյունը կատարել էր դպրոցում շինարարական աշխատանք կատարող մի բանվոր՝ կաթսայատան աշխատողի հետ, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը Քասախ գյուղի բնակիչ էր։

Իրավապահները հունվարի 9-ին դպրոցի կաթսայատան աշխատակցին բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ Հետագա միջոցառումներով, համագործակցելով ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, հունվարի 20-ին Գյումրից Երևան բերման ենթակվեց նաև մյուս կшսկшծյալը, որի «Օպել» մակնիշի մեքենայով էլ տեղափոխել էին ջեռուցման մարտկոցները։

Նշենք, որ Քասախ գյուղի 35-ամյա բնակչի անձնական խnւզшրկnւթյшմբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Ըստ նրա՝ բուսական զանգվածը թմրшնյութ է՝ իր օգտագործման համար:Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գnղnնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։