Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հինգ գերիներով ինքնաթիռ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ գերիները հիմնականում Շիրակի մարզից են։

Օդանավակայանում նրանց դիմավորելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։