Նոր մшհшցու վիրուս է տшրшծվելու. աշխարհը պատրաստ չէ հաջորդ համաճարակին

Microsoft-ի հիմնադիր, մուլտիմիլիոնատեր և բարերար Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ համաճարակին, որը կարող է տասն անգամ ավելի վատ լինել COVID-19 պանդեմիայից:

«Հուսով եմ, որ երկու տարի անց իրավիճակն այլ տեսք կունենա։ Պատվաստանյութեր, թեստեր, դեղորայք, համաճարակաբանություն, մոնիթորինգ…կան շատ բաներ, որոնք կարելի է անել», – հայտարարել է Գեյթսը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։ Գեյթսի կարծիքով, COVID-ը դարձել է ամենօրյա կյանքի մի մասը նույն չափով, ինչ երկրшշшրժերը, տորնադոն կամ կլիմայի փոփոխությունը:

«Կառավարությունների խնդիրն է պաշտպանել քաղաքացիներին։ Արդեն այս համաճարակի ժամանակ մեծ տարբերություն կլիներ, եթե նախապատրաստությունը մի քիչ ավելի լավ լիներ»,- ասել է Բիլ Գեյթսը: Գեյթսն ընդգծել է, որ ախտորոշման լավագույն հնարավորությունները թույլ կտային ավելի արագ հայտնաբերել վարակվածներին և զգալիորեն նվազեցնել զnhերի թիվը, հատկապես ԱՄՆ-ում: Ընդ որում, նա հավելել է, որ նման սպшռնшիքների պատասխանը պետք է գլոբալ լինի։

Հայտնի է, որ համաճարակի սկսվելուց ի վեր բժիշկները նոր վարակի շուրջ հարյուր միլիոն դեպք են հայտնաբերել, ավելի քան 2,1 միլիոն մարդ մшհшցել է: Ամենից շատ վարակվածները և հիվանդության զnhերը ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում են:
mediaroom.am