«Մեր ազգը ինչ-որ մի մեծ սխալ ունի…». Ռաֆայել Քոթանջյան.

Փետրվարի 7-ին մի խումբ հայ դերասանների և մշակութային գործիչների միջև տեղի է ունեցել մտերմիկ հավաքույթ։

Այն կայացել է «Մեկ ազգ, մեկ բռունցք» կազմակերպության կողմից կազմակերպված բարեկամական երեկոյի ժամանակ, որի ընթացքում ներկաները պատմել են իրենց կnրnւստների մասին, կիսվել պшտ երшզմի ընթացքում ունեցած ապրումներով ու պատմություններով։ Նրանց հանդիպումը դարձել է մշակույթի երեկո՝ նվիրված հայրենիքին ու հայ զինվորին։ Միջոցառմանը մասնակցում էին Ռաֆայել Քոթանջյանը, Աշոտ Ղազարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Նիկոլայ Գևորգյանը, Նարինե Ոսկանյանը։

Հայ ժողովրդին տարիներ շարունակ ծիծաղ պատճառած Աշոտ Ղազարյանը թախիծով է խոսել իր կnրցրած ընկերների մասին, «Հատկապես վերջին տարիներին մեզ մոտ տխուր առիթները շատ են, ամեն անգամ հավաքվելիս մեզանից մի թանկ ընկեր բացակա է լինում, մեր Գևոն, Զավենը, Վիգենը…»։ Նա մաղթում է՝ եթե մшհը գալիս է, ժամանակին լինի:

Իսկ Ռաֆայել Քոթանջյանը հանդիպման ընթացքում ասել է, «Երևի մեր ազգը ինչ-որ մի մեծ սխալ ունի՝ անընդհատ խոսել ցե ղшսպш նnւթյnւնից, ցшվերից, կnրnւստներից, որով ավելի ենք բազմապատկում մեր ցшվը: Ժամանակն է, որ այդ ամենը պահենք մեր հոգում, սրտում և քիչ խոսենք:

Մեր երեխաներին դաստիարակենք հաղթանակի, ուրախության ոգով»։ «Մեկ ազգ, մեկ բռունցք» ընկերության նախագահ Կարեն Մարտիրոսյանը նույնպես հանդես է եկել ելույթով․ «Անկախ պատերազմի ելքից՝ պետք է կարողանանք ոտքի կանգնել, մենք պետք է և պարտավոր ենք դուրս գալ ս գից», ասել է նա։ Մարտիրոսյանը կարծում է, որ այդ գործում մեծ է լինելու մեր դերասանների ու մշակութային գործիչների դերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/02/09/1170053/