10 խորհուրդ Վանգայի կողմից, որոնք մեր կյանք են բերում երջանկություն ու բարեկեցություն

Վանգայի խորհուրդներին արժե ականջ դնել… Ահա մի քանի թանկագին խորհուրդ բուլղարացի պայծառատեսի կողմից, որոնք կօգնեն ձեր կյանք բերել երջանկություն ու բարեկեցություն:

Կերեք գեղեցիկ ափսեներից ու տանը մի պահեք կիսակոտրված ու փչացած սպասքեղեն: Այլապես բարեկեցությունը ձեզնից հեռու կգնա:

Մուտքի դռան մոտ նալ կախեք, այն կպաշտպանի տունը չարիքից:
Որպեսզի հաջողությունը լինի ձեր ուղեկիցը, անհրաժեշտ է արթնանալուց հետո գետնին դնել սկզբում աջ ոտքը: Նույնն էլ կոշիկներ հագնելու դեպքում. առաջին հերթին հագեք աջ կոշիկը:

Սեղանին մի թողեք հացի կտորներ: Դա աղքատություն ու անհաջողություն է բերում: Հացի մնացորդները տվեք թռչուններին ու կենդանիներին:

Ուզու՞մ եք, որ տան հաջողությունը մնա ձեր հարազատ պատերի ներսում: Ուրեմն քիչ գովեք ձեզ ու պատմեք ձեր հաջողությունների մասին ուրիշներին:

Հարգալից վերաբերվեք հայելիներին: Տանը մի թողեք ճաքած հայելիներ: Ամեն օր մաքրեք դրանք:
Եվ թղթադրամները, և մետաղադրամները պահեք դրամապանակի մեջ, մի գցեք գումարն այս ու այն կողմ:

Սեղանին նստելով անհաջողությունը դեպի ձեզ կձգեք:
Որպեսզի նոր դրամապանակը ձեզ շատ գումար բերի, դրա մեջ ժամանակավոր պահեք որևէ թանկարժեք զարդ:

Եթե որոշել եք խմորով որևէ մի բան պատրաստել, մինչ այն բարձրանում է, վատ խոսքեր մի ասեք: