«Ստnւմ ես». Սnֆյա Հովսեփյան

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէ՜, գիտեք` ինչո՞ւ է այսքան անտեր, որովհետև ոչ մի կառույցում գոնե 50% աշխատանք չկա: Դատաբժշկական կենտրոնի վրա է թողնվել ամեն ինչ՝ ԴՆԹ թեսթավորումից սկսած մինչև դիակների թվագրումից ու տեղափոխումից ավարտած:

Մեքենա էր պետք լինում դիերի տեղափոխման համար, բոլորն իրար վրա էին քցում, վերջում կա՛մ ջարդվում էր Տարածքայինի նախարարության գլխին, որն էլ իր հերթին Սյունիքի մարզպետին էր դիմում, կա՛մ ասում էին՝ Դատաբժշկական դիմի, իսկ ԱՆ ժամանակ անգամ չէր տրամադրում այս հարցին անդրադառնալու, միանգամից պատասխանում էին՝ «մեզ ինչո՞ւ եք զանգել, դիմեք Տարածքային ու ՊՆ»: Դե ՊՆ էլ չասեմ…

Հարցն այն չէ, թե ով պետք է աներ, հարցն այն է, որ հստակ գործող համակարգ չկար ու չէին նստում վերջնական որոշելու, թե ով անի և մինչև վերջ իրար վրա գլորեցին գործը: Դեկտեմբեր ամսին մեկ օրում կազմակերպեցի Կապանի դիահերձարանից դիակների տեղափոխումը, որի պատճառով բնակիչները բողոքում էին, սառնարաններ չկային և հոտը լցվում էր քաղաքով մեկ, նույն օրը Ստեփանակերտի, Գորիսի և այլն: Երբ հասկացա՝ ամեն մեկը մյուսի վրա է քցում, առաջարկեցի՝ ինձ լիազորել ինձ համար ամենածանր գործը կատարելու և ստացա պատասխան՝ «դու հանգիստ եղիր, ամեն ինչ կազմակերպվում է»:

Երկու օր հետո բախվեցինք նույն խնդրին, ծնողները ճանաչելի մարմիններն էին ուզում տեղափոխել ու մեքենա չկար (Հադրութում սպանված 6 տղաները), նորից սկսեցի աջ ու ձախ կապվել, պահանջել, համոզել ու խնդրել, կրկին առաջարկեցի ինձ լիազորել՝ տալ չորս մեքենա ու վարորդներ, բայց…

Հնչեց ամենասարսափելին՝ «Կարո՞ղ է մի հատ էլ քեզ հաշվետու պետք է լինենք»:
Չէ, ինձ չէ, տղե՛ք, ազգին պետք է հաշվետու լինե՛ք, ազգի՜ն ու ոչ ուշ…
Մեկդ մեկիդ վրա գործ գցելով մաշում եք ազգին, չե՞ք կարող, արժանապատվորեն ընդունեք:

Տիկի՛ն նախարար, դու ստում ես, քանի որ հարցը բազմիցս եմ բարձրաձայնել, թե՛ ես, թե՛ զինվորների ծնողները: Իմ այս ամբողջ գրածը կփաստեն նույն ծնողները, որոնք գնում երեխաների դիակներ էին դուրս բերում ու տանջվում, որ ադրբեջանցուն կարողացել են համոզել, բայց մեր իշխանությանը չեն կարողացել իրենց պարտականությունները կատարել տալ:

Կարևորը՝ զոհվածների անունը շահարկելով՝ երկրին պետք չեկող, կրկնակի թանկ ԴՆԹ սեկվենատոր եք գնել ու գումար փոշիացրել…

Ձեր դեմքին ապտակ կհասցնի գալիք սերունդը, եթե այսօրվա սերունդը չգիտակցի…»: