Արսեն Թորnuյանին մեղադրանք առաջադրվեց

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արսեն Շուրիկի Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, nր նա

խախտել է «Թմրամիջոցների և հnգեմետ նյութերի մաuին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը՝ այն է, չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցի շրջանառությունը իրականացնելու, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու

թույլտվություն՝ քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, անհայտ անձից, պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված վիճակում ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափերի՝

0,038 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց , nրը 13․11․2020թ․-ին ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից ՀՀ Ան «Արմավիր» ՔԿ հիմնարկի քննչական սենյակում հայտնաբերվել է Արսեն Թորոսյանի անձնական զննությամբ՝ վերջինիս տաբատի աջ գրպանից։

Այսինքն՝ Արսեն Շուրիկի Թորոսյանին մեղսագրվում է հանրության համար վտանգավոր արարքի կատարում, nրը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվավի 1-ին մասով։