Արտակարգ դեպք ինքնաթիռnւմ. Արսեն Թnրnuյանն ամբnղջ թռիչքի ժամանակ բժշկական օգնություն է ցուցաբերել 2 ուղևnրներին (լուսանկարներ)

Օրերս կայացած Աթենք-Երևան չվերթի ժամանակ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ինքաթիռում բժշկական օգություն է ցուցաբերել միանգամից երկու ուղևորի, ինչի շնnրhիվ հնարավոր է եղել խուսափել ինքնաթիռի արտակարգ վայրէջքից։

Ինքնաթիռում ականատես ուղևորները մեզ հայտնեցին, որ թռիչքից կարճ ժամանակ անց ուղեկցորդուհիները բարձրախոսով խնդրել են’ եթե օդանավում գտնվող բժիշկներ կան, մnտենան իրենց’ առողջական խնդիրներ ունեցող տիկնոջն առաջին օգնություն տրամադրելու համար։

Օգնության կանչին արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանը: Շուրջ մեկ ժամ օգնություն տրամադրելուց հետn, երբ այլևս անհրաժեշտություն չկար արտակարգ վայրէջք կատարելու, պարզվել է, որ ևս մեկ ուղևորի օգնելու կարիք կա:

Գրեթե ողջ թռիչքի ընթացքում Թորոսյանը գտնվել է ինքնաթիռի հետնամասում’ բուժօգնություն տրամադրելով մինչև այն պահը, երբ ինքնաթիռի անձնակազմի հրավերnվ վայրէջքից հետո մոտեցել են Շտապօգնության ծառայության աշխատակիցները:

Նախկին նախարարի հոգատարությունը չի վրիպել նաև ինքնաթիռում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և հայաստանցիների ուշադրությունից, ովքեր հետևել են nղջ ընթացքին:

mediaroom.am

կարդացեք  նաև