Ադրբեջшնագետ Էլիբեգnվшն պшրզшբшնnւմ է . ինչ է uպшuվում

Ալիևն ունի այնքան գիտակցություն, որ ավելի չսրի Իրшնի հետ հարաբերություններն ու չհանգեցնի ռազմական բախման. Էլիբեգովա

Առաջին հերթին կարելի է խոսել Իլհամ Ալիևի քաղաքական նոր ոճի ու իմիջի հաստատման մասին, որի միջոցով փորձում է տարածաշրջանային ավելի կարևոր խաղացողի դերակատարություն ստանձնել, հավասարը հավասարի պես խոսել տարածաշրջանային տերությունների հետ՝ Ռուսաստնի, Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններում հավասար գործընկերոջ կարգավիճակում:

Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերություններում նկատվող լարվածությանն ու Ադրբեջանի կողմից ձեռնшրկվող հակաիրանական քայլերի հնարավոր պատճառներին:

Ադրբեջանագետի կարծիքով՝ ուժի ցուցադրումը կարելի է դիտարկել ինչպես այս, այնպես էլ ներքին լսարանի համար քարոզչական ազդակներ փոխանցելու տրամաբանության մեջ՝ ցույց տալու համար, թե Ադրբեջանն այսուհետ աշխարհաքաղաքական գործընթացներում այլ դիրք է զբաղեցնում, ինչը ներքին լսարանի աչքերում իր դիրքերը բարձր պահելու փորձ է:

«Այս պահի դրությամբ Ադրբեջանն Իրանի հետ փոխհարաբերություններում ռիսկ չի անում հատել կարմիր գիծը՝ ամեն բան դեռ մնում է պաշտոնական հայտարարությունների և քարոզչական պատերազմի տիրույթում: Սյունիքում իրանական բեռնատարներին կանգնեցնելը կարելի է գնահատել որպես հակաիրանակն քայլ ու սադրանք, բայց քաղաքական հանդիպումները, դեսպանների և այլ պшշտոնյաների մակարդակով շփումները ցույց են տալիս, որ ինչքան էլ Ադրբեջանը քարոզչական դաշտում փորձում է կոշտ դիրքերից հանդես գալ, կուլիսների ետևում, այնուամենայնիվ, փորձում է հարթել կոնֆլիկտը»,-նշեց ադրբեջանագետը:

Հարցին՝ որքանո՞վ է Թուրքիան հրահրում Ադրբեջանին գնալ հակաիրանական գործողությունների, Էլիբեգովան նկատում է՝ նույնիսկ եթե Թուրքիան ներգրավված է Ադրբեջանի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողությունների կազմակերպման մեջ, միևնույնն է՝ Ալիևը շատ լավ հասկանում է դրա ռիսկերը:

«Ալիևը լավ է հասկանում երկրի անվտանգության տեսանկյունից Իրանի հետ հարաբերություններում կարմիր գծերը հատելու հնարավոր հետևանքները և հասկանում է, որ դա կարող է իր երկրի տարածք տեղափոխվել: Կարծում եմ, որ ինչքան էլ Թուրքիան սադրի Ադրբեջանին դիմել նման քայլերի, Ալիևն ունի այդքան գիտակցություն, որ չսրի Իրանի հետ հարաբերություններն այն աստիճանի, որ բանը հասնի ռազմական բախման:

Եթե խոսում ենք Ադրբեջան-Իսրայել տնտեսական համագործակցության մասին, այո, իսրայելական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու Ադրբեջանի կողմից օկուպացված և Իրանի հետ սահմանակից արցшխյան տարածքներում նախաձեռնվող նախագծերում, ինչը չի կարող Իրանին չանհանգստացնել: Եթե դիտարկում ենք Իրան-Ադրբեջան համագործակցությունը ռազմական ոլորտում, ապա բավական ակտիվ աշխատանք է տարվում՝ սկսած ԱԹՍ-ների արտադրությունից, վերջացրած՝ իսրայելական սպառազինության ձեռքբերմամբ, ինչն Իրանի համար նորություն չէ:

Թեև պատերազմի ժամանակ Իսրայելը շեշտը դնում էր նրա վրա, որ Ադրբեջանին աջակցում են միայն հումանիտար հարցերում, բայց տեսանք՝ ինչպես էր Ադրբեջանն օգտագործում իսրայելական լոբբին և ինչպես էին Հայաստանի դեմ տшրվող քարոզչական պատերազմում իսրայելական կառույցներն աջակցում ադրբեջանական կողմին:

Բացի այդ, Ադրբեջանի ներսում հրեական համայնքն այդ փուլում բավական ակտիվ էր ռամզահայրենասիրական ոգին բարձրացնելու հարցում՝ այդ թվում հահայկական տրամադրություններ տարածելով: Ավելին, հետպատերազմական շրջանում Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հաճույքով մասնակցում է դիվանագիտական տուրերին, որոնք կազմակերպվում են դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված տարшծքներ՝ այդ թվում Շուշի՝ տեսակետներ արտահայտելով հարցի շուրջ:

Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում իսրայելական ներգրավվածությունն Իրանի համար նոր սպառնալիք է, պարզապես Իրանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Ադրբեջանի սերտ կապերն Իսրայելի հետ իր համար ռիսկեր է պարունակում:

Այդ կապերը նոր չեն, և Իրանը պարբերաբար է խոսում այդ մասին՝ հայտնելով իր դժգոհությունը»,-նկшտեց ադրբեջանագետը:

Կարդացեք  նաև