«Թnւրքական լիրան խnրտшկվnղ նավ է, իսկ Էրդnղանը՝ այդ նավի կապիտանը». Ամերիկացի տնտեuագետ

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, 2021թ. առաջին եռամսյակում ամերիկյան դոլարի նկատմամբ ամենից շատ անկում գրանցած դրամական միավորն է: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հանքը, անդրադառնալով թուրքական լիրայի արժեզրկմանը, գրառում է արել Թվիթերում:

Տնտեսագետը թուրքական լիրան խnրտшկվnղ նավի է նմանեցրել և գրառմանը կից ծաղրանկար հրապարակել:

«Թուրքական լիրան խnրտшկվnղ նավ է, իսկ Էրդողանն էլ այդ նավի կապիտանն է: Լիրան հասել է բոլոր ժամանակների նվազագույն մակարդակին:

Դա Էրդողանի իսլամական, ֆինանսական անխոհեմ գաղափարների և իռացիոնալ ցածր տոկոսադրույքների հետևանքն է»,-գրել է Հանքը:

yerevan-times.com

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ