ԱՄՆ կարnղ է անակնկալի բերել Էրդnղանին

ԱՄՆ պետքարտուղարությունը ո՛չ հերքում է, ոչ հաստատում է «Ռոյթերս»-ի տարածած այն տեղեկատվությունը, թե Թուրքիան պատրաստվում է ԱՄՆ-ի ձեռք բերել 40 միավոր Ֆ-16 կnր ծшնիչ:

Գործակալության տեղեկություններով՝ հնարավոր գործարքը գնահատվում էր 1մլրդ դոլար: Նույնիսկ նշվում էր, որ այս պահին Թուրքիայի դիմումն ուսումնասիրվում է պետդեպում և Պենտագոնի միջազգային պայմանագրերի հարցերով զբաղվող վարչությունում:

«Ինչ վերաբերվում է Ֆ-16-երի հարցին, ապա մենք հրապարակային ո՛չ հաստատում ենք, ո՛չ էլ հերքում ենք այնքան ժամանակ, մինչև դրա մասին չիրազեկվի Կոնգրեսը»,- ասել է պետդեպի խոսնակը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ու Թուրքիան պայմանագիր էին կնքել ամերիկյան գերժամանակակից Ֆ-35 կnր- ծшնիչների ծրագրի վերաբերյալ, սակայն ամերիկյան կողմը Անկարային դուրս թողեց այդ ծրագրից և այդպես էլ չմատակարարեց այն 100 միավոր կոnր-ծшնիչները որոնք նախատեսված էին: Պատճառն այն էր, որ Թուրքիան Ռուսաստանից գնել էր Ս-400 զենիթшհրթ-իռшյին ՀՕՊ համակարգեր:

yerevan-times.com

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ