«ԱՄՆ-ն ու Ռnւսաuտանը չեն պահnւմ իրենց խnuքը». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին:

Օրեր առաջ Սիրիայի հյուսիսային շրջաններում սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը վի-րավորվել էր, ինչը թուրքական կողմը որակել էր Սիրիայի քրդական ուժերի կողմից իրականացված «աhա-բեկչական hшր-ձակում»:

Չավուշղօլուն այս թեմայի համատեքստում հայտարարել է, որ Թուրքիան անելու է ամեն անհրաժեշտ գործողություն Սիրիան (հյուսիս, հյուսիս-արևելյան շրջանները) «ահաբեկիչներից» մաքրելու համար:

Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած hшր-ձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Այս համատեքստում նա Ռուսաստանին մեղադրել է սիրիական Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններից «աhա-բկիչներին» հեռացնելու մասին տված խոստումը չկատարելու մեջ:

«Հաշվի առնելով այն, որ նրանք (ԱՄՆ-ն և Ռուսաստանը) չեն պահում իրենց խոսքը՝ մեզ մնում է մեր գործն ինքնուրույն գլուխ բերել»,- շեշտել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական YPG-ին համարում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ճյուղավորումը:

mamul.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ