Կոմիտաս՝ Ցեղաu պանության զnհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին

Հեղինակավոր BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծված եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հոլովակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC Music Magazine-ում նշվում է, որ Կոմիտասը դարձել է 1915թ․ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Ցեղաu պանության զոհը։

«Հայերի համար երաժշտությունը հիշողություն է։ Եվ ամեն անգամ, ապրիլի 24-ին՝ հայերի բնաջնջման հիշատակի օրը, նրանք ամբողջ աշխարհից հավաքվում են՝ հարգելու հանգուցյալների հիշատակը։ Հնչում են նաև Կոմիտասի երգերը»,- գրում է հեղինակը։

Հեղինակը վստահ է, որ եթե որևէ տեղ հարցնեն, թե ով է Հայաստանի մեծագույն կոմպոզիտորը, բոլորը Արամ Խաչատրյանի մասին են խոսելու, բայց հայերը Կոմիտասի անունն են հիշատակելու։

«Ինչպես խոստովանել է նրա ամենահայտնի հայրենակիցներից մեկը՝ Արամ Խաչատրյանը, նա միայնակ դրել է Հայաստանի դասական երաժշտության ավանդույթների հիմքը»,- գրում է նա։

Նա նշում է, որ Կոմիտասի ժառանգությունը համեստ է՝ մոտ 80 խմբերգ և երգեր, հայկական ազգային երգերի մշակումներ և մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ