ՊԱՀՊԱՆԻՉ ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ 🙏

Երկնքի բարձունքներում Աստծուն փա՜ռք, երկրին խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն: Աստված ստեղծեց Կիրակին՝ (Հարության օրը) և այն օրհնեց ու սրբացրեց:

Իրենով ստեղծվեց ամեն բան, ինչ որ կա, թե երկնքում, թե երկրի վրա: Նա բազմաթիվ հրաշքներ կատարեց և Իրենով ամբողջացրեց արդար ու բարի գործերը, Իր ամենազոր կարողությամբ ջնջեց չարի բոլոր գործերը:

Նա ստեղծեց երկինքն ու երկիրը և ինչ որ կա նրա մեջ: Ե՜ս, Կիպրիանոսս՝ այժմ կենդանի Աստծո անարժան ծառան, ինքնքկամ հոժարությամբ ուխտեցի ու նվիրվեցի արդարության միակ Աստծուն՝ տիեզերքի վեհագույն Բարձրյալին և հավիտյանս հավիտենից ապրող Հիսուս Քրիստոսին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՂՈԹՔԸ