Բայրամովը հայտարարություն է տարածել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերի հետ: Բայրամովը տեղեկացրել է անվտանգության ոլորտում տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին։

«Ադրբեջանը ելնում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և հանգստություն ապահովելու դիրքերից և պատրաստ է Հայաստանի հետ սկսել սահմանազատման գործընթացը, սակայն Հայաստանը դրան չի պատասխանել»,- նշել է Բայրամովը։

Սոդերը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությանը։

lurer.com