Գևnրգ Թադևnսյանը՝ աշխարhի չեմպիnն

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը,

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ` 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ։

Այսօր 87 կգ Գևորգ Թադևոսյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն: 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Սամվել Աղաջանյանը (67 կգ) բրոնզե մեդալակիր:

Մինչ այդ աշխարհի չեմպիոն էր հռչակվել 72 կգ քաշային Կարեն Ասլանյանը, փոխչեմպիոն` 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը:

analitik.am