«Թnւրքիան երբ ասnւմ է Զանգեզnւրի միջանցք, nչ թե hաuկանnւմ է Մեղրnւ շրջանի մի փnքր hատված, այլ…». ՀՀ նախկին վարչապետ

«Մենք պատմական կարևորության քաղաքական փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն ունենք»: Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` ընդգծելով, որ այդ փաստաթղթի մեջ պետք է արձանագրվի հանրության տպավորիչ հատվածի դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Փաստաթուղթը կարող է իր բովանդակությամբ լինել 1992թ-ի հուլիսի 8-ի փաստաթղթի նման, որին առ այսօր հղում է արվում: ՀՀ սահմաններին անվտանագության համար անդառնալի սպառնալիքներ են առաջացել, որոնք վտանգում են մեր երկրի տարածքային ամբողջականությունը և պետականությունը, այդ սպառնալիքները պետք է հստակ գիտակցի նաև հանրությունը և դրանից բխող հստակ պահանջներ ներկայացնի իշխանությանը»,-ասաց Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթում պետք է հանրային լուրջ պահանջներ ձևակերպվեն.

Խոսրով Հարությունյանն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին միանձնյա զորքեր հետ քաշելու հրաման է տվել, այն ակնկալիքով, որ այդ կերպ կկանխի ռազմական գործողությունների տեղափոխումը Սյունիք.

«Իսկ հիմա որտեղ են այդ ռամական գործողությունները, Սյունիքում չե՞ն: Ստեղծվելիք փաստաթղթի մեջ պետք է նաև արձանագրվի, որ ստեղծված իրավիճակը նման որոշման ուղղակի հետևանք է: Եթե կա մի կողմ, որին ձեռնտու չի դելիմիտացիան և դեմարկացիան, դա այդ երկուսն են: Երբ Թուրքիան ասում է Զանգեզուրի միջանցք, ոչ թե հասկանում է Մեղրու շրջանի մի փոքր հատված, այլ ամբողջ Սյունիքը, դա իրենք չեն էլ թաքցնում»,-հավելեց ՀՀ նախկին վարչապետը:

lurer.com