Վթարվել է շտապօգնnւթյան մեքենան. բժիշկն nւ բnւժքnւյրը տեղափnխվել են hիվանդանnց

Այսօր՝ ժամը 20։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են տեղի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Toyota ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։ Շտապօգնության բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։