«Ցավnւմ եմ, nր միշտ վատ լnւր եմ hայտնnւմ, բայց…». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ դեռևս 2019-ին քաղաքապետարանն ասում էր, որ Աջափնյակի մետրոյի կառուցումն արդեն մտել է գործնական փուլ, բազմաթիվ քաղաքացիներ ինձ մեղադրում էին հոռետեսության մեջ:

Ավարտին է մոտենում 2021 թվականը և… Ես հոռետես չեմ, ես ռեալիստ եմ: Մոլորություն է այն, որ մետրոյի կայարանը շուտով պատրաստ կլինի: Կա ընդամենը նախագծման մրցույթում հաղթող կազմակերպություն, որի տակ և չկան ֆինանսական միջոցներ:

Ցավում եմ, որ միշտ վատ լուր եմ հայտնում, բայց կրկնակի ցավում եմ, որ մարդիկ մոլորության մեջ են»:

Աղբյուրը` Թեհմինա Վարդանյան