Քանի դեռ Սյnւնիքnւմ կա ռnւuական դրnշ… Բորիս Ավագյան

Հարցազրույցի» տաղավարում գնդապետ Բորիս Ավագյանն ասաց, որ իր համար զարմանալի է, որ Փաշինյանը չի գիտակցում, որ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, քանի որ վարչապետը չի կարող չճշտված տեղեկությունների մասին խոսել։

Անդրադառնալով գերիների թվին՝ Ավագյանն ասաց, որ գերիների մասին տեղեկությունը մի քանի օր հետո կստանան, իսկ ծանր

վիրավորում ստացած զինծառայողին ռուս-ադրբեջանական բանակցությունների շնորհիվ կտեղափոխեն Հայաստան՝ հենց նրա վիճակը թույլ կտա այդ տեղափոխումն իրականացնել։

Ավագյանը նշեց, որ ինքը չի հասկանում դեմարկացիայի շուրջ տիրող հիստերիան։

Գնդապետը նշում է, որ ընդամենը մի քանի ամիս մարզպետ աշխատած երիտասարդին փոխվարչապետի պաշտոնում նշանակելը խոսում է այն մասին, որ ՔՊ-ում կադրային սով է։

Ինչ վերաբերում է Պապիկյանի նշանակմանը, Ավագյանն ասաց, որ այս որոշմամբ Փաշինյանը Հիտլերին է հիշեցնում, երբ նա ոչ ոքի չէր վստահում և այդ իսկ պատճառով իր վստահելի Պապիկյանին գործուղում է ՊՆ։

Ավագյանը վստահ է, որ ոչ ոք չի մտնի Սյունիք, քանի դեռ այնտեղ ռուսական դրոշն է բարձրացված։ Վերջինս նշում է, որ չնայած ՀՀ իշխանությունների հետ ունեցող ոչ այնքան հարթ հարաբերություններին, Ռուսաստանը հանդիսանում է հայ ժողովրդրի հարյուրավոր տարիների բարեկամը։

Նրա խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունները շարունակեն պարբերաբար հանդիպել ԱՄՆ դեսպանին կամ Մակրոնի հետ փորձեն խորհրդակցել՝ հնարավոր է՝ Ռուսաստանը իր հետաքրքրությունների վերանայում անի։

Մանրամասները՝ տեսանյութում։