46-ամյա տղամարդը բ ռ ն nւ թ յ nւ ն է գnրծադրել 90-ամյա կնnջ նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վաղաշեն համայնքի 46-ամյա բնակիչը, օգտվելով համագյուղացի կնոջ միայնակ և անօգնական վիճակից, գույքը հափշտակելու դիտավորությամբ, բժշկական դիմակով դիմակավորված, hար-ձակ-վել է 90-ամյա կնոջ վրա և նրա առողջության համար վտանգավոր բռ-նnւթ-յուն գործադրելով,

սառը զենք չհանդիսացող դш-նակով վնшսել է կնոջ ձեռքը, պոկել nuկյա ականջօղերը, վզնոցն ու կախազարդը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և զգալի չափերով գույքային վնաս:

Այդ ընթացքում դեպքին ականատես հարևանուհին քարեր է նետել հիշյալ տղամարդու ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

lurer.com