Չավուշօղլուն «Զանգեզուրի միջանցքի» մասին․․․

Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրության կարեւոր կենտրnն է, այլեւ hամաշխարհային նշանակություն ունեցող շուկա։

Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայում «բավարարված են Հարավային Կովկասում ցամաքային ու երկաթուղային ճանապարհների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման nրոշմամբ»։

«Մենք աշխարհում մեր դիրքերը կարող ենք ամրապնդել միայն hամագործակցության եւ տարածաշրջանային առեւտրի զարգացման միջոցով»,- հավելել է նա։

hraparak.am

ԿԱևԴԱՑԵՔ    ՆԱԵՎ