‼️ Աննախադեպ ‼️ Վահան Քերոբյանի հայտարարությունը

Երկրում կա գնաճ, դեկտեմբերի ցուցանիշը 7.7%-է, որն ավելի քիչ է, քան նոյեմբերի ցուցանիշը և թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը շատ մտահոգ են ինֆլյացիան զսպելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վաhան Քերոբյանը։

«Գնաճն անմիջապես ազդում է մարդկանց կյանքի որակի վրա, իսկ մեր աշխատանքի հիմնական նպատակն է, որ մարդիկ ապրեն ավելի բարեկեցիկ։ Դեկտեմբերին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 0,5 %-ով` 7.25-ից բարձրացնելով 7.75, սա ևս ցույց է տալիս, որ ԿԲ-ն գործողություններ է անում։ Մենք էլ մեր գործողություններն ենք անում, nր մարդիկ ավելի բարձր եկամուտ և լավ աշխատատեղեր ունենան»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին՝ Քերոբյանը նշեց. «Կառավարությունը ներկայացրել է իր բյուջեն, որը հաստատվել է ԱԺ-ի կողմից, որտեղ նշված է այն թիրախը, որին պետք է հասնենք, դա 7% իրական տնտեսական աճն է։ Մեր գործունեությունը բազմազան է, վերաբերում թե՛ կրթությանը, թե՛ գիտությանը և կյանքի բոլոր ոլորտներին։

Այն մարդիկ, ովքեր քննադատում են մեզ, ավելի լավ է իրենց հարց տան` ինչո՞ւ են Հայաստանից բոլոր գիտնականները գնացել, ինչո՞ւ է կրթական ոլորտը բարձիթողի վիճակում, երբ դպրոցը ավարտածները ՕՀՄ-ը Ամպերից չեն տարբերում են։ Նույն խաղաղությունը, որի մասին խոսում ենք, փոխկապակցված է կոռուպցիայի հետ, որովհետև այն մարդիկ, ովքեր կոռուպցիոն համակարգ են ստեղծել, իրենց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը»։

Ինչ վերաբերվում նախկինում իր արած այն հայտարարությանը, որ երկիրը վերածվել է շինհրապարակի, նախարար խուրհուրդ տվեց հարցումներ ուղարկել քաղաքապետարան և ճշտել, թե քանի բազմաբնակարան շենք է կառուցվում hիմա։

«300-ին մոտ բազմաբնակարան շենք է կառուցվում հիմա, ինչը նախկինի համեմատ աննախադեպ թիվ է, հարցրեք` երբ է մեկ էլ նման թիվ եղել։ Կարող եք համեմատել օրինակ՝ 2007թ-ի շինթույլտվությունների քանակը, և հիմա, կտեսնեք, որ համեմատելու եզրեր չկան»։

Հարցին ինչով է պայմանավորված շուկայում կեռասի, թուզի աննախադեպ բարձր գինը և արդյոք իրենց ամանnրյա սեղանին եղել են նման մրգեր, Քերոբյանը պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ և մեր ամանորյա սեղանը եղել է շատ համեստ, որովհետև շատ կարճ ժամանակ ենք անցկացրել տանը և վերադարձել ենք աշխատանքի։ Խոստանում եմ, որ կհետաքրքրվեմ, թե ինչով է պայմանավորված նշված մրգերի նման բարձր գինը»։

ԿԱՐԴԱՑԵՔ   ՆԱԵՎ