«Եթե nւզnւմ ենք արտաhանnւմը խթանել, ինչի՞ ենք տենց տnւրքեր սահմանnւմ». վարչապետ

«Գրել ենք՝ արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում, ու հետո, ենթադրենք, արտահանման վրա տուրքեր ենք բերել, դասավորել»,- Կառավարության նիստում, քննարկվող հարցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզվում ա, որ ՀՀ-ում ստեղծված, ամբողջությամբ արտադրական ցիկլով անցնող արտադրանքի վրա արտահանման տուրք ենք սահմանում: Եթե ուզում ենք արտահանումը խթանել, ինչի՞ ենք տենց տուրքեր սահմանում»:

Փաշինյանի խոսքով՝ տուրքը պետք է սահմանվի կոնկրետ դեպքերում. «Մենք չենք ուզո՞ւմ ՀՀ-ում գործարան լինի, որտեղ 3000 աշխատող լինի ու տարեկան միլիարդավոր դոլարների արտադրանք տա… Պիտի ամեն ինչ անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի»:

mamul.am