«Լարված nւ մտաhnգ է իրականnւմ, hաuկանում է ինչի մեջ է թшթախվել»․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Ալիևի հարցազրույցն էի կարդում․ լարված է ու մտահոգ իրականում, քանի որ հասկանում է ինչի մեջ է թաթախվել, որ ինչ-որ մի փուլում նաև իրենով են փակվելու մեծ խաղացողները։

Մյուս կողմից՝ սա մի բանից է երջանկացել, որ ՀՀ-ի ներկա սպասարակու իշխանության միջոցով կարողացել է «հաղթել» Ս․ Սարգսյանին ու Ռ․ Քոչարյանին։ Մոտավոր պատկերացնելի էլ չէ, թե ինչ կոմպլեքսավորվածություն ունի նա այդ երկու անձնավորությունների նկատմամբ, որը չի կարողանում անգամ թաքցնել։

Կարծում եմ՝ ինքն էլ դեռ շատ բան չի հասկանում, թե ինչ է իրեն ու ռեգիոնին սպասում ու փորձելու է առավելագույնն անել՝ մինչև քաղաքական ջրերը որոշակիորեն զուլալվեն»։

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան