Մեզ ամnւր նյшրդեր են hարկավnր. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում անդրադարձել է վերջին օրերին սահմանին տեղի ունեցած միջադեպերին ու ասել, որ «մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր»։

«Մենք, ցավոք, շարունակում ենք միջադեպեր եւ զոհեր ունենալ սահմանին։ Կառավարության ծրագրում արտահայտված է երկու հարց՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց, մյուս կողմից, մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր։ Շատերն անընդհատ փորձելու են ապացուցել կամ ցույց տալ, մղել մեզ այն մտքին, որ դա հնարավոր չէ։

Մենք հետեւողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով եւ պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձեւավորվի կայուն եւ անվտանգ միջավայր։ Սա մեր քաղաքական ամենակարեւոր անելիքն է, առավել եւս՝ 2020 թվականի պատերազմից եւ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

mediamax.am