«Միшցյալ Նահանգները միшկnղմանի հայամետ դիրքnրnշnւմ է nրդեգրել». Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «ԱՄՆ ներկայիս վարչակազմը միակողմանի հայամետ դիրքորոշում է որդեգրել»:
Ինտերֆաքս-Ադրբեջանի փոխանցմամբ՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիեւը, մասնավորապես, ասել է.

«Պատերազմի ժամանակ Ֆրանսիան, որը, միջնորդ հանդիսանալով, պետք է չեզոք լիներ, միանշանակ հայամետ դիրք գրավեց։ Պատերազմից հետո ԱՄՆ-ը, չնայած իր միջնորդ լինելուն, բացահայտ հայամետ դիրք է որդեգրել»։

Ալիեւի խոսքով, նման եզրահանգման համար հիմք կարող է ծառայել երկու դրվագ՝ Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին եւ Ադրբեջանին այս հանդիպմանը չհրավիրելը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Վաշինգտոնը եւ նման այցի բացակայությունը Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի համար:

«Հայաստանում կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները, ձերբшկալվում են քաղաքական ընդդիմախոսները, հետապնդվում են քաղաքական հшկառակորդները։ Ի՞նչ արժանիքների համար էր հրավիրվել Հայաստանը»,- ասել է Ալիեւը։

Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը «ոչինչ չի կորցրել այսպես կոչված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին չհրավիրվելուց. «չարժեր մեր ծանր տեղը թեթեւացնել երկու րոպեանոց ելույթի համար»։

mediamax.am