Օր 2, nր QR կnդերը պшրտադիր են… Ուշադիր նայեք էn նկարներին… կենտրnնի գրեթե ոչ մի uրճարան ու ռեստորան հաճախորդ չուներ. Հիմա ես հարց եմ ուզում տամ առողջապահության տիկնոջը… Օգտատիրոջ հարցադրումը

Zona Pozitive ֆեյսբուքյան էջը գրում է.
Լա՞վ եք թռիչքաձև, երկնիշ տնտեսական աճ գրանցում, լա՞վ եք բիզնեսներին զարկ տալիս, լա՞վ եք կառուցում ապագան… Օր երկրորդ, ժողովուրդ ջան, որ QR կոդերը պարտադիր են… Ուշադիր նայեք էս նկարներին։ Մի ժամ քայլել եմ մայրաքաղաքով, և կենտրոնի գրեթե ոչ մի սրճարան ու ռեստորան հաճախորդ չուներ. դատարկ նստած էին, ամենալավ

պարագայում՝ 1-2 սեղան։ Գիտե՞ք ինձ ինչ հարց է հետաքրքրում։ Ո՞ւր են ուզում սրանով հասնեն էս մարդիկ։ Երկու հարյուր սննդի կետեր արդեն իսկ փակվել են համաճարակի սահմանափակումներով պայմանավորված (2020 թվականից ի վեր), ևս 800-ը փակվել են ժամանակավոր, ու Աստված գիտի՝ կբացվեն էլ, թե ոչ։

Եվ սա դեռ պաշտոնական թվերն են։ Հիմա ես հարց եմ ցանկանում տամ առողջապահության տիկնոջը, որ սենց աչքերը կլորացնում և շնչակտուր խոսում ա՝ տիկին Ավանեսյան, դուք ձեր արածից գո՞հ եք։ Գո՞հ եք, որ սրճարաններն ու ռեստորանները չեն աշխատում։ Գո՞հ եք, որ մարդկանց բիզնեսները վարի եք տալիս։ Գո՞հ եք, որ քաղաքացիների բւ սրճարանների միջև պատ եք շարել։ Էդ որ տենց թվեր եք նկարում ձեզնից դուրս, թե բա՝ մեկ միլիոն 800 հազար մարդ պատվաստվել է, բլա բլա բլա։

Այժմ հարց եմ տալիս՝ բա որ միլիոնից ավել պատվաստվել են՝ ինչի՞ են սրճարանները դափ-դատարկ։ Դե պատասխանեք, էդ ո՞նց է սենց լինում։ Վահան Քերոբյան, քեզ եմ հարց տալիս, երկնիշ թռիչքաձև աճդ սա՞ էր, հլը հետ արի քո երևակայական աշխարհից, որտեղ արդեն Դուբային տվել անցել ես, և ասա՝ է՞ս ա տնտեսական աճդ, սե՞նց ես զարկ տալիս տնտեսությանը։ Ես չեմ հասկանում՝ դուք ձեռք-ձեռք բռնած որոշել եք էս պետության մայրիկը և հայրիկը անի ծե՞ք։

Եթե ձեր ուզածը իրոք էս պետությունը կոր ծանելն էր՝ ընդունեք շնորհավորանքներս, դուք ձեր ուզածին գրեթե հասել եք։ Ինչո՞ւ գրեթե, բացատրեմ։ Քանի որ եթե ռեստորանային Բնագավառի ներկայացուցիչները էս տեմպերով շարունակեն խելոք, հլու-հնազանդ ձեր անտրամաբանական հրամ աններին ենթ արկվեն, և ձեր նմանների դեմ ոչինչ չանեն՝ ամբողջությամբ կհասնեք ձեր ուզածին։ Լավ, էս ի՞նչ եք անում դուք։

Եվ էս խելքով դուք երկի՞ր եք ղեկավարում։ Ավտոբուսները բթած, երեսուն հոգի իրար գիրկ նստած, քիթ մտած ՀԵՉ, ՆՈՐՄԱԼ Ա, ՉԿԱ ՈՉ ՄԻ ՎՏԱՆԳ, իսկ սրճարաններում, որ համենայն դեպս իրարից առավել հեռու են լինում մարդիկ, քան քաղաքային տրանսպորտում՝ ՉԷ, ՎՏ ԱՆԳԱՎՈՐ Ա։ Հանկարծ մեր մասի՞ն եք մտածում։ Վա՜յ, ինչ բարի եք։ Այժմ մի քանի հիս տերիկներ էլ կգան, կասեն՝ «Բայց ի՞նչ եք ուզում այս սուրբ մարդկանցից, ամբողջ աշխարհում էլ այդպես ա»։

Այ ես էլ հատուկ ձեր պես տգետ ապուշների համար մի քանի բան կասեմ այժմ։ Ամբողջ աշխարհում, ի գիտություն ձեզ, հարգելիներս, լինքը դնում եմ, նայեք, թե տեսեք ինչ բուն տեր են (https://www.facebook.com/100051838002088/videos/971215430144437/), ու երկրորդ, էդ որ ձեզ դրել համեմատում եք աշխարհի հետ, առաջադեմ պետությունների հետ, դուք գոնե պատկերացում ունե՞ք, թե ինչքան հարուստ են Եվրոպական երկրները, Ամերիկան, Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան ո. այլն։

Նրանք կարան իրենց թույլ տան, սիրելիներս, նրանք էնպիսի տնտեսություն ու էնպիսի հարստություն ունեն, որ հարյուր տարի էլ կարան։ Հիմա հարց եմ տալիս ձեզ՝ ձեզ թվում ա իր տնտեսությամբ ու պաշտոնապես 30 տոկոս, իսկ ոչ պաշտոնապես 60 տոկոս, աղքատություն ունեցող ՀՀ-ի պես երկիրը, առանց էդ էլ պայ-թած տնտեսությամբ, համաճարակից էլ ավելի պայ-թած, պատերազմից հետո չասեմ էլ ինչ եղած կարա՞ նույն հարթության հետ դրվի ու համեմատվի Եվրոպայի ու նրա տնտեսության հետ։ Դուք ապո՞ւշ եք։ Ձեզ թվում է, որ եթե վահանքերոբյան կլասը հելնում երգում ա, որ երկնիշ տնտեսական աճ ունենք, և ձեր պես դեկորատիվ ուղեղները հելնում ուրախանում, ծափ են տալիս՝ ապա տենց ա, որ կա՞։ Ամբողջ մոլորակը վարի է գնում համավարակի պատճառով, ՀՀ-ի տնտեսությունը աճո՞ւմ ա։

Էս խելքով բա ո՞ւր եք ուզում հասնեք։ Որոշե՞լ եք արդեն։ Էս ցիրկը, էս կլոունադան թարգեք։ Պետություն եք վարի տալիս, այ անգրագետներ։ Ժողովուրդ, առհասարակ ոչ լայքերի, ոչ էլ դիտումների անհրաժեշտություն չունենք, մենք տենց բաներից ուրախանալու փուլը վաղուց ենք անցել։ Սակայն եթե համաձայն եք մեր հետ, եթե կիսում եք մեր կարծիքը` տարածեք էս փոսթը, տարածեք նրա համար, որ տեղ հասնի աթոռներին նստած որոշ անձանց…

unitedarmenia.ru